Շարունակելով սիրված մարզի մշակութային ավանդույթները. Տեղի է ունեցել սիրված արվեստագետ,նկարչուհի Լիլիթ Տոնականյանի հերթական անհատական ցուցահանդեսը
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից:
Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից:
Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ, գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են, ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:
Խոսենք հայ նկարչության արվեստի մասին:Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնքարտացոլում են յուրահատուկ մշակույթ և բնապատկերներ:
Առօրյա կյանքի տարբեր կողմերըարտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և դիզայնի մեջ:
Խոսենք մեր երկրի ավանդապաշտ ու խրոխտ մարզերից մեկի՝ Շիրակի մասին:
Եվ այսպիսով՝համայն մարդկությանը ու հայությանը Շիրակի մարզը հայտնի է որպես ստեղծագործողների,արվեստագետների և հյուրընկալ մարզերից մեկը:
Այստեղ են ապրել,մինչ օրս ապրում և ապրելու են զանազան մտավորականներ,արվեստի գործիչներ, ովքեր շարունակելու են մարզի դարավոր ավանդույթները՝ պահպանելու հայկական մշակույթի ու պատմության ավանդույթները:
Մի քանի խոսքով ներկայացնեմ հայ մշակույթի ու արվեստի ճյուղերից նկարչության մասին:Դարեր շարունակ ու մինչև օրս հայ նկարիչները պայքարելով, հակասելով նաև միմյանց, փոխգործակցելով փորձել են, փորձում են ու կփորձենճիշտ ներկայացնել մեր երկրի նկարչական արվեստը` գալիք սերունդներին:
Առանց նկարչությանչկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն:
Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնա-թանյանը և ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում:
20-րդ դարում Մարտիրոս Սարյանը պատկերեց բնության էությունը նորլույսի ներքո, իսկ Արշիլ Գորկին` մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռքբերեցին Ֆրանսիայում: Այս առիթով ներկայացնենք սիրված մտավորական ու արվեստագետ Լիլիթ Տոնականյանի հերթական անհատական ցուցահանդեսի մասին:
Այսպիսով՝ հայ մշակութասեր ու արվեստասեր սիրված մշակութային օջախներից մեկում՝ Փյունիկ զարգացման կենտրոնում օգոստոսի 20-ին տեղի ունեցավ սիրված արվեստագետի հերթական անհատական ցուցահանդեսը «Հափրուն ծաղիկների գունագեղ հմայքը» խորագրով:Լիլիթ Տոնականյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:2009 թվականին ավարտելով տեղի գեղարվեստի դպրոցը:2016 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու գեղանկարչության բաժինը:
Ուսումնառության տարիներից մասնակցել է բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսների՝պահպանելով ու տարածելով հայ մշակույթի դարավոր ավանդույթներն ու պատմությունը:Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդի ներկայացուցիչներ ու մասնագիտությունների մարդիկ: Միջոցառման հյուրերի գերակշիռ մասը ներկայացնում էին Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից Շիրակը՝իրենց հետ բերելով այդտեղի հյուրընկալ համն ու հոտը:
Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ,ինչպես նաև այս գեղեցիկ միջոցառումը վարում էր սիրված մտավորական, Շիրակ հայրենակցական միավորման հասարակական կազմակերպության նախագահ,Վարազդատ Ավոյանը:
Իր ելույթում նա անդրադարձ կատարեց Շիրակ աշխարհի մշակութային պատմությանը՝նշելով,թե այստեղ են ապրել, ապրում ու ապրելու են բազմաթիվ հայտնի ստեղծագործողներ,արվեստագետներ ու մտավորականներ,ինչպես նաև նա մի քանի խոսքով ներկայացրեց սիրված նկարչուհուն և նրա ստեղծագործություններին:Սիրված նկարչուհուն օրվա առիթով իրենց սրտի խոսքերն ուղղեցին Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, Արահետ ակումբի ղեկավար Միքայել Միրիջանյանը, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս,գեղանկարիչ-մանկավարժ Դավիթ Դավթյանը և այլք:
Վերջում ելույթ ունեցավ Լիլիթ Տոնականյանն,ով իր երախտիքի խոսքերն ուղղեց կազմակերպիչներին ու աջակիցներին՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում հանդես կգա նորանոր ցուցադրություններով:
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի