Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 20.329-ով՝ հասնելով 7.254.754-ի, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
Երկրում կորոնավիրուսային վարակից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 16.247-ով ՝ հասնելով 6.485.264-ի:
Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 799-ով՝ նախորդ օրվա 791-ի համեմատ եւ հասել 197.425-ի: