«Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանի և Ֆիլիպ Կիրկորովի կատարումը Երևանում (Տեսանյութ)
«Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանն ու Ֆիլիպ Կիրկորովը Երեւանում երգել են միասին։
Երգի մրցույթում հաղթելուց հետո Սարոն հայտնել էր, որ ճանաչված երգչից համագործակցության առաջարկ է ստացել։ Կիրկորովը երեկ Հայաստան էր ժամանել, եւ օդանավակայանում նրան հենց Սարոն է դիմավորել։
Արտիստները միասին երգել են «Դվին» մյուզիք հոլի սեփականատեր Արտակ Թովմասյանի ծննդյան տոնին։ Սարոն ու Կիրկորովը կատարել են վերջինիս «Жестокая любов» երգը։ Կատարման տեսագրություն Ինստագրամյան էջում հրապարակել է Սարոն՝ նշելով, որ իրենց զուգերգով ցանկացել են շնորհավորել Թովմասյանին։ Հետեւորդները գնահատել են կատարումն ու հաճոյախոսություններ գրել․ «Բրավո, Սարո, շքեղ ես երգել», «Նոր աստղ, Աստծուց տրված տաղանդ»։
Տեսանյութը և գրառումը՝ այստեղ: