ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնել Վաշինգտոնից դեսպանին խորհրդակցության համար հետ կանչելու՝ Ֆրանսիայի որոշման համար
ԱՄՆ կառավարությունը ափսոսում է Վաշինգտոնից դեսպանին խորհրդակցության համար հետ կանչելու՝ Ֆրանսիայի որոշման համար եւ մտադիր է առաջիկա օրերին պահպանել փոխգործակցությունը Փարիզի հետ տարաձայնությունները լուծելու համար, հաղորդել է AFP-ն:
«Մենք սերտ կապի մեջ ենք եղել մեր ֆրանսիացի գործընկերների հետ՝ դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու՝ Ֆրանսիայի որոշման վերաբերյալ: Մենք ափսոսում ենք, որ նրանք գնացին այս քայլին, այնուհանդերձ, առաջիկա օրերին կշարունակենք համագործակցել մեր տարաձայնությունները լուծելու համար, ինչպես դա արել ենք այլ դեպքերում՝ մեր միության երկար ժամանակահատվածում», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ավելի վաղ Ֆրանսիան հետ էր կանչել ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից իր դեսպաններին խորհրդակցությունների համար, քանի որ Կանբերան հրաժարվել էր Ֆրանսիայի հետ սուզանավերի կառուցման պայմանագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի հետ գործընկերության: