«Հայաստան» դաշինքը պատերազմի տարելիցի կապակցությամբ 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օրից կլրանա 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը․ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այդ կապակցությամբ 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել, որոնց նպատակն է՝ քննել, վեր հանել կատարվածի խորքը, հանրությանը ցույց տալ պատերազմի մեղավորներին եւ պատասխանատուներին։
Ընտրվել է խորհրդաժողովների, կլոր սեղանների ձեւաչափը, սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը՝ եռակողմ հայտարարություն ստորագրելու օրը, ընդդիմադիր դաշինքը հրապարակային, առցանց քննարկումներ կկազմակերպի, կլինեն հյուրեր, պատերազմի մասնակիցներ, զոհերի եւ վիրավորների հարազատներ եւ այլք, որոնք համատեղ համապարփակ քննարկում կծավալեն։ Իսկ սեպտեմբերի 21-ին ծրագիր ունե՞ն։
«Չունենք, զգայուն թեմա է, գիտենք, որ Նիկոլը որդեկորույս մայրերի է բերելու հրապարակ, առաջին շարքերում տեղեր են հատկացնելու, ուստի հարգելով նրանց՝ որեւէ խափանող ծրագիր չենք իրականացնելու»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։