Գորիս-Կապան ճանապարհին արդբեջանցիների տեղակայած մաքսակետի թեմայով փակ քննարկումն այդպես էլ չկայացավ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
\«Իշխանությունը «կուլտուրական» ձևով «ցրում» է ընդդիմությանը, «ջրում» փակ հանդիպման հարցը։ Երկուշաբթի օրը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին, «Հայաստան» խմբակցությունն առաջարկեց Գորիս-Կապան ճանապարհահատվածին տեղակայված մաքսակետի թեմայով փակ քննարկում կազմակերպել, հրավիրել պատկան կառույցների առաջին դեմքերին և լսել պարզաբանումներ։ Ընդդիմադիրների պայմանն է, որ հանդիպմանը ներկայանան ԱԱԾ, ՊՆ, դատախազության առաջին դեմքերը։ Այդ օրը ՔՊ խորհրդարանական մեծամասնությունը փափուկ բարձ դրեց ընդդիմադիրների գլխի տակ, վստահեցրեց, որ իրենք ևս տեսնում են փակ քննարկման անհրաժեշտություն: Միայն փոխանցել էին, որ եթե պետք է առաջին դեմքերը ներկայանան, ապա անհրաժեշտ է մեկ-երկու օր սպասել, մինչև նրանց գրաֆիկը հարմարեցնեն։ Առաջարկից արդեն մոտ մեկ շաբաթ է անցել, սակայն փակ հանդիպումն այդպես էլ չկազմակերպվեց։
Ընդդիմադիրներին երեկ ասել են, որ առաջին դեմքերի համաժամանակյա ներկայություն չեն կարողանում ապահովել, իսկ մյուս կողմը չի ցանկանում մեկ պաշտոնյայի հետ հանդիպել, տառապանքը փորձ ունի՝ ներկայացող պաշտոնյան կասի, որ ինքը թեմային չի տիրապետում` մյուս ոլորտի պաշտոնյան կիմանա այդ մասին, և հանդիպումն անիմաստ կդառնա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։