Ուկրաինայում հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել
Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում սեպտեմբերի 17-ին հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «analitikaua.net» կայքը, խաչքարը նվիրված է հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։
Խաչքարն օծել է Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։ «Միջոցառմանը ներկա է գտնվել Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, Դոնեցկի մարզում միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, տեղի իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր հայ համայնքներից։ Դավիթ Մկրտչյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ցավոք սրտի կոնֆլիկտների արդյունքում հնարավոր չի լինում խուսափել անմեղ զոհեր ունենալուց»,- նշված է կայքում։
2015 թվականից, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի տարբեր մարզերում տեղադրվել են տասնյակ խաչքարեր։ Ուկրաինայի հնագույն տաճարներից մեկում՝ Սոֆյա Կիևսկու եկեղեցուն կից թանգարանի ցուցադրությունը նույնպես համալրվել է հայկական խաչքարով, որը նվիրված է Ռուսաստանի Մկրտիչ Սուրբ Վլադիմիրի և Աննա Բյուզանդիայի իշխաններին՝ որպես հայ և ուկրաինացի ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշ: