«Բարսելոնան» 481 միլիոն եվրոյի վնաս է կրել
Կատալոնական «Բարսելոնան» ակումբի տնօրենների խորհուրդի նիստից հետո հայտնել է վնասների մասին: 2020/2021թթ. մրցաշրջանում ակումբի վնասը կազմել է 481 միլիոն եվրո, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Տնօրենների խորհուրդը հաստատել է այս մրցաշրջանի բյուջեն, որը կազմում 765 միլիոն եվրո: Այդ գումարը դեռ պետք է հաստատվի պատվիրակների Ասամբլեայի կողմից:
Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը «Բարսելոնան» խնդիրներ ուներ նոր ֆուտբոլիստներ գրանցելու հարցում, և ակումբին օգնելու համար մի շարք խաղացողներ համաձայնեցին աշխատավարձի կրճատման: «Բարսելոնան» նաև որոշեց բաժանվել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից, որն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ: