Երկրպագուների մեծամասնությունը կողմ է ԱԱ-ն երկու տարին մեկ անցկացնելու տարբերակին․ ՖԻՖԱ
ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ երկրպագուներն աջակցում են Աշխարհի առաջնությունն ավելի հաճախ անցկացնելու գաղափարը, հայտնում է Reuters-ը։
ՖԻՖԱ-ն հուլիսին առցանց հարցում է անցկացրել, որին մասնակցել է 23 հազար մարդ 23 երկրից:
Արդյունքները ցույց են տվել, որ երկրպագուների մեծամասնությունը կցանկանար ավելի հաճախ տեսնել տղամարդկանց Աշխարհի առաջնությունը, ցանկալի է՝ երկու տարին մեկ:
Առաջիկա Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը:
Հետազոտությունն իրականացրել են IRIS-ը և YouGov-ը: