Կոմայում գտնվող ռեժիսոր Զվյագինցևին անջատել են կենսապահովման սարքերից
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւին, որը գտնվում է արհեստական կոմայում, անջատվել են էքստրակորպորալ մեմբրանային օքսիգենացիայի համակարգից, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Հայտնի չէ, թե որքան ժամանակ է նա անցկացրել արհեսատական կոմայի վիճակում։ Ըստ որոշ տվյալների՝ ռեժիսորի թոքերի ախտահարումը կազմում էր 90 տոկոս։
Արտիստին առաջին ագամ հոսպիտալացրել են Մոսկվայում, երկրորդ անգամ՝ Գերմանիայում։ Նա հուլիսից գտնվում է հիվանդանոցում։
«Մինչ այժմ այդ ամենը ձգվում է։ Բժիշկները լռում են, ոչինչ չեն ասում, նրանք պայքարում են»,- հայտնել են լավատեղյակ աղբյուրները։