«Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ իշխանության ուշադրության կենտրոնում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Վահե Հակոբյանն ու Արմեն Գեւորգյանը ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, դատախազության` ապօրինի գույքի բռնագանձմամբ զբաղվող վարչությունում ուսումնասիրություններ են կատարվում այս պատգամավորներին պատկանող որոշ գույքերի օրինականության վերաբերյալ։
Հիշեցնենք․ օրերս արդարադատության նախարարը հայտարարեց, որ ապօրինի գույքի հետ կապված՝ շուրջ 300 գործ է քննվում: Ըստ որոշ լուրերի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործն էլ է «բացվել» ապօրինի գույքի ուսումնասիրության ընթացքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: