WhatsApp-ում շուտով նոր գործառույթ կհայտնվի
WhatsApp մեսենջերն այսուհետ օգտատերերին հնարավորություն կտա ծառայություններ և խանութներ գտնել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նոր գործառույթի փորձարկման մասին հայտնել ընկերության գործադիր տնօրեն Ուիլ Քեթքարթը:
Նշվում է, որ գործառույթը ստացել է «Մոտակա ձեռնարկություններ» անվանումը և հասանելի է հավելվածի բետա-տարբերակում Android օպերացիոն համակարգի համար: Մեսենջերում նոր բաժին է հայտնվել, որում ընդգրկվել են նաև ռեստորանները, վերանորոգման կետերն ու այլ ձեռնարկություններ, որոնք գտնվում են մոտակայքում:
Ընկերությունից հայտնում են, որ գործառույթը բոլորովին գաղտնի է. ծրագիրը չի նախատեսում հետևել օգտատերերի գտնվելու վայրին կամ հավելվածում տեղ գտած ընկերությունների տեղեկություններին:
Այժմ տվյալ գործառույթը փորձարկվում է միայն բրազիլական Սան Պաուլո քաղաքում, սակայն ապագայում դրա աշխարհագրությունը կարող է ընդլայնվել: