Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը 8 կազմակերպություններում խախտումներ է հայտնաբերել
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործկոմը հայտարարել է, որ ութ կազմակերպություն չի համապատասխանում օրենսգրքին: Դրանք են՝ Չեռնոգորիայի, Ռումինիայի, Թաիլանդի, Հյուսիսային Կորեայի, Ինդոնեզիայի ազգային հակադոպինգային կազմակերպությունները, կշռաքարային սպորտի և խուլերի բասկետբոլի միջազգային ֆեդերացիաները:
WADA-ն չորս ամիս ժամանակ է տվել Հունաստանի, Իրանի, Լատվիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի և Ուզբեկստանի ազգային հակադոպինգային կազմակերպություններին՝ թերությունները վերացնելու համար: Նրանք նույնպես անհամապատասխան կհամարվեն, եթե մինչև հաջորդ տարվա հունվարի 14-ը չուղղեն իրավիճակը:
Կայացվել են նաև արգելված դեղամիջոցների ցանկին առնչվող մի շարք որոշումներ:
WADA- ի գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա Փարիզում՝ նոյեմբերի 24 –ին: Հայտնում է ՀԱՕԿ-ը։