Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է: Նա հանդիպում է ունեցել է գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:
«Մարդկային ուժի և հզոր կամքի մասին. Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է: Մենք սիրով ընդունեցինք նրան մեր գրասենյակում:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:
Մարալի տառապանքը և նորից հայրենիքում հաստատվելու ցանկությունը նրան դարձնում են օրինակ բոլորի համար»,- ասված է հայտարարությունում: