Իբրահիմովիչը հնարավոր է բաց թողնի Յուվենտուսի հետ խաղը
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ կարող է բաց թողնել Ա Սերիայի 4 -րդ տուրի «Յուվենտուսի» դեմ սեպտեմբերի 19 -ին կայանալիք հանդիպումը:
«Կխաղա՞մ Թուրինում: Տեսնենք: Գաղտնիք չէ, որ ես փոքր վնասվածք ունեմ և չեմ ուզում դա խորացնել: Ես ուզում եմ անցկացնել ամբողջ մրցաշրջանը և մտածել, որ ես սուպերմեն չեմ: Չնայած … Իմ խնդիրն այն է, որ ես չափազանց շատ եմ աշխատում», -Իբրայի խոսքերն է փոխանցում լրագրող Մայքլ Կուոմոն:
Իբրահիմովիչը գոլի հեղինակ դարձավ Իտալիայի առաջնության 3 -րդ տուրի «Լացիոյի» դեմ խաղում:
Աղբյուր ArmSport.am