Արտակարգ դեպք Ռուսաստանում. անծանոթը 20-ամյա երիտասարդին սպանել է սմարթֆոնից հնչող բարձր երաժշտության պատճառով
Կրասնոյարսկի երկրամասում քրեական գործ է հարուցվել փողոցային կոնֆլիկտի ժամանակ 20-ամյա երիտասարդին մահվան ելքով ծեծի ենթարկելու փաստով, հայտնում է svpressa.ru-ն:
Հետաքննության տվյալներով՝ երիտասարդն ընկերուհու և ընկերների հետ քայլել է մայթով և երաժշտություն լսել՝ երգելով կատարողի հետ: Այդ պահին երիտասարդին մոտեցել է անծանոթը և դժգոհություն հայտնել նրա պահվածքից: Նրանց միջև կոնֆլիկտ է ծագել, որի ընթացքում անծանոթը ձեռքերով մի քանի անգամ հարվածել է հակառակորդին և անհետացել:
Երիտասարդը ստացած վնասվածքներից մահացել է: Ներկայումս կասկածյալի որոնումները շարունակվում են, բոլոր հանգամանքները պարզվում են: