ԱՄՆ-ում ՌԴ-ն անվանել են «առաջիկա 10 տարվա ամենամեծ ռազմական սպառնալիքը»
Ռուսաստանը կմնա ՆԱՏՕ-ի համար ամենամեծ ռազմական սպառնալիքը առաջիկա տասը տարիների ընթացքում, ասել է Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածու Ջուլիանա Սմիթը: Ելույթ ունենալով Կոնգրեսի լսումների ժամանակ՝ դիվանագետը հայտարարել է «ագրեսիայի» մասին, որը, նրա խոսքով, նախաձեռնել է Մոսկվան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը մնում է եվրաատլանտյան տարածաշրջանի ամենամեծ աշխարհաքաղաքական սպառնալիքը, և, անշուշտ, տեսանելի ապագայում կմնա ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմական սպառնալիքը հաջորդ տասնամյակում»,-ասել է նա:
Սմիթը խոստացել է աշխատել ԱՄՆ դաշնակիցների հետ՝ չեզոքացնելու Արևմտյան երկրների համար «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման անցանկալի հետևանքները, ինչը, նրա խոսքերով, «վատ գործարք» էր և «աշխարհաքաղաքական նախագիծ» է: