Կինը մուրճագլուխ շնաձուկ է բռնել
Տեխաս նախանգից ամերիկուհին մուրճագլուխ շնաձուկ է բռնել, հաղորդել է Field & Stream-ը:
Ջեն Մերչանտը խայծ էր պատրաստում, երբ նկատել է, որ ինչ-որ բան է կարթին ընկել: Պարզվել է, որ դա հսկայական մուրճագլուխ շնաձուկ է: Ձկնորսից մոտ 45 րոպե է պահանջվել գիշատչին դուրս բերելու համար:
Պարզվել է, որ շնաձկան երկարությունը մոտ երեքուկես մետր է, որը Մերչանտի համար ռեկորդային էր: «Ես հիացած եմ: Վաղուց էի երազում երեք մետրից երկար շնաձուկ բռնել», - կիսվել է կինը:
Ամերիկուհու ամուսինն ու ընկերը օգնել են չափել ձուկը, վերցնել դրա ԴՆԹ-ի նմուշը եւ շնաձկան լողակի վրա GPS սարքավորում տեղադրել, որպեսզի գիտնականների համար ավելի հեշտ լինի դիտարկումը:
Կինը 11 տարեկանից զբաղվում է ձկնորսությամբ, ձկնորսության՝ «բռնելու եւ բաց թողնելու» սկզբունքի կողմնակից է, ինչպես նաեւ սովորեցնում է ձկնորսություն եւ զբաղվում է տեղական լողափերում մաքրության պահպանմամբ: