Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը կդիտարկի մարիխուանան արգելված դեղամիջոցների ցանկից բացառելու հավանականությունը
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հայտարարել է, որ կդիտարկի կանեփի կարգավիճակն արգելված նյութերի ցանկում:
Ինչպես փոխանցում է France 24-ը, այս հայտարարությունը հետևել է ամերիկուհի 21-ամյա արագավազորդ Շա'Քարի Ռիչարդսոնի՝ Օլիմպիադայից հեռացմանը, որի արյան մեջ մարիխուանայի հետքեր էին հայտնաբերվել հետազաոտությանը արդյունքում:
Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն Ստամբուլում կայացած ժողովի ժամանակ հայտնել է, որ կանեփի օգտագործման վերաբերյալ գիտական քննարկումներ կիրականացվեն հաջորդ տարի: 2022թ.-ին այն կմնա արգելված դեղամիջոցների ցանկում:
Ամերիկացի արագավազորդ Ռիչարդսոնը համարվում էր Տոկիոյում անցկացված Օլիմպիական խաղերում հաղթելու հավակնորդներից մեկը, սակայն նրան հեռացրել են խաղերից, երբ նրա հետազոտությունը դրական արդյունք է տվել: