Ադրբեջանը հաստատել է, որ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներ են ձերբակալվել
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը հաստատել է տեղեկությունը, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներ են ձերբակալվել։
«Ավտոմեքենաները, որոնք Հայաստանի տարածքից ապօրինի մուտք են գործել Ադրբեջան, ձերբակվել են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների, պետական մաքսային կոմիտեի ու սահմանապահ ծառայության կողմից։ Այդ մեքենաների վարորդների նկատմամբ Ադրբեջանի օրենսդրության համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը Որոտանի հատվածում հսկիչ-անցակետեր է տեղադրել, որտեղ ստուգում է Իրանից ՀՀ հասած բեռնատարները, վարորդներից գումար պահանջում։