Իրանում հավանության են արժանացրել «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը
Իրանում հավանության է արժանացել «Սպուտնիկ Լայթ» հակակորոնավիրուսային միաբաղադրիչ պատվաստանյութի կիրառումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրմից:
Ինչպես հայտնել են հիմնադրամից, պատվաստանյութի կիրառումը հաստատվել է Իրանի առողջապահության նախարարության կողմից:
«Սպուտնիկ Լայթը» ռուսական առաջին հակակորոնավիրուսային պատվաստանյութի՝ «Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչն է: Դեղամիջոցով պատվաստումը թույլ է տալիս արագացնել բնակչության պատվաստումը և արագորեն համընդհանուր իմունիտետ ձևավորել:
2021 թվականի հունվարին Իրանում հաստատվել էր նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի կիրառումը: