24-ամյա վարորդը Opel-ով Պռոշյան գյուղի հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, տապալել գազատար խողովակի երկթաբետոնե հենասյունը և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Հարությունյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, հիմքից պոկել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ բախվելով քարերին, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը և նրա եղբայրը, ով եղել է ավտոմեքենայում, հրաժարվել են բժշկական օգնությունից՝ պատճառաբանելով, որ չեն տուժել վթարից: