Բայդենը հերքել է այն հաղորդագրությունները, թե ՉԺՀ նախագահը մերժել է իր հետ հանդիպելու առաջարկը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերքել է այն հաղորդագրությունները, թե ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինը մերժել է իր հետ հանդիպելու առաջարկը, հաղորդում է Reuters-ը։
Իր հերթին, Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վաշինգտոն վերադարձից հետո լրագրողները Բայդենին խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ներում հայտնված այդ տեղեկությունը։
Այն մասին, Ցզինփինը մերժել է Բայդենի՝ հանդիպելու առաջարկը, հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով սեպտեմբերի 9-ին երկու առաջնորդների միջեւ կայացած հեռախոսազրույցին ծանոթ աղբյուրներին։
Թերթը նշել է, որ Բայդենն առաջարկել է հանդիպել, որպեսզի Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները դուրս գան փակուղուց։ Սակայն թերթի աղբյուրները նշում են, որ դրա փոխարեն Ցզինփինը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի քիչ հռետորաբանություն կիրառի ՉԺՀ նկատմամբ։
Թերթի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ կողմերը որեւէ միասնական եզրակացության չեն եկել։ Ընդ որում, նշվել է առողջության համար ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի հետ։ Նշվում է, որ Ցզինփինը չի լքել Չինաստանը 2020 թվականի հունվարից։