Կրակոցներ Արտաշատում․ վիճաբանությունն ավարտվել է հրաձգությամբ
Սեպտեմբերի 14-ին, ժամը 22։0-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Իսակով 74 շենքի հարևանությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի «քթի տակ» «Անգելինա» ծաղիկների խանութի դիմաց տեղի է ունեցել վիճաբանությունը, որի ժամանակ Արարատի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սերյոժա Թ-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել Արարատի մարզի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ա-ի ուղղությամբ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Սերյոժա Թ-ն 6-ից ավելի կրակոցներ է արձակել, սակայն հայտնի չէ՝ արդյո՞ք Կարեն Ա-ն վիրավորվել է, թե ոչ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/09/15/1196087/