Օլգա Բուզովան մտածում է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ ընդունվելու մասին
Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան որոշել է պատմաբան դառնալ։ Աստղն Ինստագրամում խոստովանել է, որ մտածում է Մոսկվայի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետ ընդունվելու մասին։ 35-ամյա արտիստին այդ գաղափարին դրդել է ռուսական «Պատմաբան» սերիալը։
«Ինձ հետաքրքրել է այդ ամենը, ես սկսել եմ ավելի շատ կարդալ պատմական ցիկլի մասին։ Մի խոսքով՝ խորասուզվելով այդ թեմայի մեջ՝ ես սիրավարվեցի պատմությանը որպես առարկայի եւ մտածեցի Մոսկվայի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա փաստաթղթերս ներկայացնելու մասին»,- նշել է Բուզովան։
Նա նաեւ խորհուրդ է հարցրել հետեւորդներից՝ արդյոք հարկավոր է ընդունվել պատմության ֆակուլտետ, թե ոչ։ Երկրպագուները մեծամասամբ աջակցել են արտիստի՝ նորը սովորելու գաղափարին, սակայն գտնվել են նաեւ օգտատերեր, որոնք ծաղրի են ենթարկել Բուզովայի գաղափարը։ «Ինչի համար։ «Դոմ 2»-ում դու պարզապես չգիտեիր, թե երբ է տեղի ունեցել Հայրենական մեծ պատերազմը»,- ասվում է մեկնաբանություններից մեկում։