«Ինտեր» - «Ռեալ», «Լիվերպուլ» - «Միլան»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի առաջին տուրի երկրորդ խաղային օրը ուշադրության կենտրոնում կլինեն երկու սուպերդիմակայություն՝ «Ինտեր» - «Ռեալ», «Լիվերպուլ» - «Միլան»։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Իտալիայի չեմպիոն «Ինտերը» Միլանում կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Բուքմեյքերները գրեթե հավասար են գնահատում թիմերի հնարավորությունները՝ չնչին առավելություն տալով դաշտի տերերին, որոնց հաղթանակի գործակիցը 2․50 է։ Արքայական թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․80 գործակցով, ոչ ոքին՝ 3․50։
Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում «Ինտերն» ու «Ռեալը» դարձյալ նույն խմբում էին։ Երկու խաղում էլ հաղթել է իսպանական թիմը՝ Իտալիայում 2։0 հաշվով, Մադրիդում 3։2։
«Լիվերպուլ» - «Միլան» դիմակայությունում ֆավորիտը անգլիական թիմն է, որի հաղթանակի գործակիցը 1․40 է։ Իտալական թիմի հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 7․50 գործակցով, ոչ ոքին՝ 5․10։
«Լիվերպուլն» ու «Միլանը» նախորդ անգամ պաշտոնական խաղում հանդիպել են 2007թ․ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Այն ժամանակ 2։1 հաշվով հաղթել է «Միլանը»։