«Հետք» սերիալի աստղը երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել տեսուչին սպառնալու համար
Ռուսական «Հետք» քրեական սերիալի դերասան Անդերյ Լավրովը երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել։ Վճիռը կայացրել է Մոսվայի Տագանսկի շրջանի դատարանը, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։
Դատարանը 44-ամյա արտիստին մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման մեջ, որը նակախեստված է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով («բռնության գործադրում կամ բռնության գործադրման սպառնալիք իշխանության ներկայացուցչի նկատմամբ») եւ նրան երկու տարվա պայմանական ազատարման դատապարտել։ Լավրովն առայժմ չի մեկնաբել գործի ելքը։
Դերասանի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Նա մոտեցել է տեսուչին եւ դանակը ձեռքին՝ նրան սկսել է սպանության սպառնալիքներ տալ։ Արդյունքում Լավրովին ձերբակալել են, ավելի ուշ քրեական գործ է հարուցվել։ Կոնֆլիկտի պատճառները մինչ այժմ չեն նշվում։