Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 756 նոր դեպք. մահացել է 23 քաղաքացի
Հայաստանում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 756 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 250559 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1627538 վերջին մեկ օրում` 5622 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10412 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 344-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 233910 անձ` վերջին մեկ օրում 389 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5056 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1181 է: