Շիրակում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում
Սեպտեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 19:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Գասպարյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում:
Վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Ժիրայր Սերոբյանը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում: