Ռուսաստանում սառցաբեկորն ընկել է զբոսաշրջիկների վրա. կան զոհեր
ՌԴ Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ առողջարանային լեռնադահուկային հանգստավայրում սառցադաշտից դուրս գալու հետևանքով երկու մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է: Սառցաբեկորն ընկել է զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվելիս են եղել դրա ֆոնին։
Ամեն ինչ տեղի է ունեցել Ալիբեկի կիրճում՝ 2,2 հազար մետր բարձրության վրա։
Վերելքը կատարել է Մոսկվայից, Նիժնի Նովգորոդից և Կրասնոյարսկի երկրամասից վեց կանանցից բաղկացած խումբը։
Զբոսաշրջիկներն այդ ժամանակ թեյ խմելիս են եղել։ Նրանցից չորսը որոշել են լուսանկարվել։ Այդ պահին նրանց վրա սառցաբեկոր է փլուզվել։
Կրասնոյարսկի 47-ամյա բնակչուհին տեղում մահացել է։