Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել կետերի ամենամյա սպանդ
Ֆարերյան կղզիներում, որ պատկանում է Դանիային, տեղի է ունեցել կետերի ամենամյա զանգվածային սպանդը: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` տեղացիները, դանակներով և եռաժանիներով զինված, 1428 կետ են սպանել երկու լողափում:
Աղբյուրը նշում է, որ սա բազմադարյա ավանդույթի ընթացքում կետերի սպանդի ամենամեծ ցուցանիշն է: Սովորաբար, կղզիաբնակները սպանում են մինչև 1000 կետ:
Կետերին ստիպում են լողալով հասնել ափերի մոտ, որտեղ էլ սուզորդի համազգեստ հագած ձկնորսները սկսում են դանակներով հարվածել կենդանիներին: Ստացված տեսարանն ահավոր է. լողափն ու ջուրն ամբողջությամբ ներկվել է կարմիրով:
Կետերի զանգվածային սպանդը տեղի ունենում ամենամյա «փառատոնի» շրջանակներում Ֆարոյան կղզիներում, որտեղ կետորսությունը արգելված չէ: