Իտալական գրանդները ցանկանում են ձեռք բերել «Ռեալ»-ի կիսապաշտպանին
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյով հետաքրքրված են «Յուվենտուս»-ն ու «Միլան»-ը: Այս մասին հաղորդում է Calcio Mercato-ը:
29-ամյա խաղացողի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը:
«Յուվե»-ն և «Միլան»-ը, ըստ աղբյուրի, ցանկանում են Իսկոյին անվճար ձեռք բերել: Նախկինում տեղեկություններ կային Մադրիդի «Ռեալ»-ի մեկ խաղացողի պահանջած տրանսֆերի մասին: