Բայդենը Կալիֆորնիայում կայացած հանրահավաքի ժամանակ հիշել է Թրամփին և խաչակնքվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել ամերիկյան Կալիֆորնիա նահանգում՝ կոչ անելով ընտրողներին աջակցել դեմոկրատ նահանգապետ Գևին Նյուսոմին, որը կանգնած է վաղաժամ հրաժարականի վտանգի առաջ:
Ինչպես փոխանցում է FOX 11 Los Angeles հեռուստաալիքը, ելույթի ընթացքում ԱՄՆ ղեկավարը հիշատակել է իր դիմակայությունը Դոնալդ Թրամփի հետ 2020 թվականի նախագահական ընտրություններում: «Ես և դուք բոլորդ այստեղ ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք և աջակցենք մեր ընկերոջը՝ նահանգապետ Գևին Նյուսոմին, երկրում ամենալավ նահանգապետերից մեկին», -ասել է երկրի ղեկավարը:
Վերջինս հավելել է, որ որոշումը, որը պետք է ընդունեն Կալիֆորնիայի բնակիչները կանդրադառնա ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ընդհանուր առմամբ ողջ աշխարհի վրա:
«Եվ ահա թե ինչու: Դուք բոլորդ գիտեք, որ անցյալ տարի ես ստիպված էի մրցակցել ընտրություններում իրական Դոնալդ Թրամփի հետ», -հավելել է Բայդենը, որից հետո խաչակնքվել է: Նրա այդ արարքը ծիծաղ է առաջացրել հավաքվածների շրջանում և հավանության արժանացել:
Միևնույն ժամանակ Բայդենը նշել է, որ կալիֆորնիացի գործչի մրցակից Էդլերը «Դոնալդ Թրամփի կլոնն է»: «Կալիֆորնիացիները պետք է ընտրություն անեն՝ կամ պաշտոնում թողնել նահանգապետ Գևին Նյուսոմին, կամ դուք Դոնալդ Թրամփ կստանաք»,- հավելել է Բայդենը: