Իսրայելի վարչապետը 10 տարում առաջին անգամ այցելել է Եգիպտոս
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Շառմ էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ։ Այդ բանակցություններն առաջինն են 10 տարվա ընթացքում։ Հանդիպման ժամանակ երկու երկրների առաջնորդները քննարկել են ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, գերիների վերադարձն ու իրանական ագրեսիայի դադարեցումը, հաղորդում է The Jerusalem Post-ը։
«Դա շատ կարեւոր հանդիպում էր։ Առաջին հերթին, մենք հիմք դրեցինք հետագայում խորը կապերի համար»,-ասել է Բենեթը։