«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» սեպտեմբերի 14-ին կմեկնարկի ՈւԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։
Առաջին տուրում ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ «Մաքաբի Թել Ավիվի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․30 գործակցով։ «Ալաշկերտի» հաղթանակի գործակիցը 9․25 է, ոչ ոքին՝ 5․50։
«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։