Met Gala 2021․ կոստյումի ինստիտուտի պարահանդեսի՝ երկար սպասված կարմիր գորգը
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ավարտվել է նորաձեւության աշխարհի ամենաաղմկոտ եւ սպասված իրադարձությունը՝ Կոստյումի ինստիտուտի Met Gala պարահանդեսը։ Նախորդ տարի այն չեղարկվել էր համավարակի պատճառով, իսկ այս տարի որոշում է կայացվել այն անցկացվել սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը։ Ամսվա առաջին երկուշաբթին ընտրելու սովորությունից ստիպված են եղել հրաժարվել, քանի որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ում նշվում էր Աշխատանքի օրը։
Պարահանդեսի թեման փոխվում է ամեն տարի, եւ այս անգամ Met Gala-ն նվիրված է ամերիկյան նորաձեւությանն, ու պաշտոնական դրես-կոդը «Ամերիկյան անկախությունն էր»։
Սկզբում պարահանդեսի կարմիր գորգին հայտնվել են Met Gala 2021-ի համանախագահները՝ Թիմոթի Շալամեն եւ Բիլի Այլիշը, թենիսիստուհի Նաոմի Օսական եւ պոետ Ամանդա Գորմանը։ Որպես պատվավոր նախագահներ՝ նրանց միացել են Թոմ Ֆորդը, Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին եւ Աննա Վինտուրը՝ Vogue-ի գլոբալ խմբագրական տնօրեն եւ Condé Nast-ի բովանդակային գլխավոր տնօրենը։ Հայտնիների կերպարները կարող եք տեսնել ֆոտոշարքում։