Սաշա Պիսարենկո. շատ հազվադեպ հիվանդությամբ տառապող աղջնակ, որին բուժել է Ռամզան Քադիրովը (Տեսանյութ և լուսանկարներ)
2011 թվականին այս փոքրիկ աղջկա անունը թնդաց կարծես թե ամբողջ աշխարհով, Սաշա Պիսարենկոն Չիտայից ընդամենը 9 տարեկան էր: Նա տառապում էր շատ հազվադեպ հիվանդությամբ, որը կոչվում է Նարկոլեպսիա: Վերջինս քնի անհասկանալի ու կտրուկ նոպաներ է առաջացնում հիվանդի մոտ, քունը կարող է տևել 1-ից 3, անգամ չորս օր:
Այս հիվանդությունը վտանգավոր է նրանով, որ հիվանդը չի կարող իմանալ, երբ հանկարծ նա կարծես ուշագնաց կընկնի քնի վիճակի մեջ:
Ռուսական НТВ հաղորդման շրջանակներում Սաշա Պիսարենկոն և նրա ընտանիքի անդամները էքսքլյուզիվ հարցազրույց են տվել:
Սաշայի մայրը պատմում էր, որ նա ստիպված էր ամբողջ տունը կահավորել կլոր փափուկ առարկաներով, որ հանկարծ քնի նոպայի ժամանակ աղջիկը չընկնի ինչ-որ սուր անկյուն ունեցող կահույթի կամ առարկաների վրա և վնասվածքներ ստանա: Անգամ դպրոց գնալու մասին խոսք լինել չէր կարող, Սաշան սովորում էր տանը՝ նրա մոտ հաճախում էին պարապողներ:
Նշենք նաև, որ այդ նոպաներից հետո արթնացումը շատ ցավոտ էր լինում աղջկա մոտ, ուժեղ գլխացավ, ստամոքսի ցավեր:
Սաշան պատմում է, որ հենց այդ նոպաների ժամանակ նա կարծես տեսնում էր այլ աշխարհներ, զուգահեռ իրականություն, ունենում էր ապագայի տեսիլքներ, անգամ նրա մոտ շամանական հատկանիշներ առաջ եկան, նա սկսեց բուժել մարդկանց:
Տեսանյութը՝ այս հղումով:
Նշենք, որ իր բուժումը Սաշան ևս տեսել է քնի մեջ, ու տեսել է, թե ով է իրեն բուժելու:
Անհավանական է, բայց աղջնակին օգնել է բուժվել Ռամզան Քադիրովը: