Ինչի՞ն է նախապատրաստվում «Լուսավոր Հայաստանը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ իրենք չեն մասնակցելու հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ԼՀԿ-ն ինտենսիվորեն զբաղված է կուսակցության կառուցվածքային թարմացմամբ, հանրապետության ողջ տարածքում նոր մարմինների ձևավորմամբ, եղած կառույցների ու, ընդհանրապես, կուսակցության «գույքագրմամբ»:
Իհարկե, ՏԻՄ ընտրությունները Հայաստանում ավանդաբար համարվել են պակաս քաղաքական, ու, որպես կանոն, միշտ էլ քիչ կուսակցություններ են մասնակցել ու մասնակցում դրանց, որոնք հիմնականում դիրքավորվում են՝ նախապատրաստվելով համապետական ընտրություններին:
Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ԼՀԿ-ն ու մասնավորաբար կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քաղաքական ի՞նչ կանխատեսումներ ունեն, ի՞նչ զարգացումներ են սպասում, եթե հաշվի առնենք, որ մի կողմից՝ չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, իսկ մյուս կողմից՝ ԱԺ ընտրություններից ընդամենը 2,5 ամիս անց զբաղված են շատ ակտիվ կուսակցաշինական աշխատանքներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: