Լատվիան Մինսկին մեղադրում է Բալթյան երկրների սահմաններին միգրացիոն ճգնաժամի համար
Լատվիայի ՆԳՆ-ի ղեկավար Մարիա Գոլուբևան չի կասկածում, որ Բալթյան երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամը ստեղծվել է Բելառուսի իշխանությունների մեղքով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լատվիայի կառավարությունը որոշել է արտակարգ ռեժիմ սահմանել Բելառուսի հետ սահմանին՝ երրորդ երկրներից միգրանտների թվի աճի պատճառով, որոնք փորձում են անօրինական կերպով հատել երկրի սահմանը։
«Իմ կարծիքով՝ դա միանգամայն ակնհայտ է: Նախ՝ դրա մասին է վկայում է այն, որ դեպի Մինսկ չվերթներ են կազմակերպվել Իրաքից: Նույնը Լիտվայում և Լեհաստանում էր, իրականում մարդկանց վրա ճնշում գործադրեցին և փորձեցին նրանց սահմաններից դուրս մղել: Մարդկանց ուղղորդում էին դեպի մեր սահմաններ»,- ասել է Գոլուբևան։