Սևան-«Ախթամար» համալիր 4.74 կմ երկարության ճանապարհն ասֆալտապատվել է
Սևան-«Ախթամար» համալիր Մ4 ավտոճանապարհի 4.74 կմ երկարությամբ հիմնական հատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: Ներկայումս կատարվում են իջատեղերի, մուտքերի, մայթերի հարդարման, հիմքերի տեղադրման և ասֆալտապատման աշխատանքներ:
Ճանապարհը վերականգնվում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով։