Բրիթնի Սփիրսը հայտարարել է նշանադրության մասին
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է 27-ամյա ֆիթնես-մարզիչ եւ դերասան Սեմ Ասգարիի հետ նշանադրության մասին։ Նրանք հանդիպում են գրեթե հինգ տարի։
«Չեմ կարողանում հավատալ»,- Ինստագրամյան էջում իրադարձությունը մեկնաբանել է Բրիթնի Սփիրսը։
Սեմ Ասգարին եւ Բրիթնի Սփիրսը հանդիպում են 2007թ․-ից։ Երգչուհին պնդում էր, որ հոր խնամակալությունից ազատվելու մոտիվներից մեկը եղել է ամուսնանալու եւ երեխաներ ունենալու ցանկությունը։
Դատարանը Բրիթնիի համար խնամակալների է նշանակել սկանդալների շարքից հետո՝ կասկածներ ունենալով երգչուհու հոգեկան առողջության վերաբերյալ։
Տեսանյութը և գրառումը՝ այս հղումով: