Իրանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի օրը Իրանի հյուսիս-արեւելքում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Կուչան քաղաքից 43 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 111 հազար մարդ: Օջախը գտնվում էր 2 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: