Tesla-ն հայտնագործել է լազերային մաքրիչներ
Tesla-ն պատենտավորել է լազերային մաքրիչներ իրենց ավտոմեքենաների համար, հաղորդում է Gizmodo-ն:
Նոր հայտնագործությունն «աղբի մաքրման իմպուլսային լազերային մաքրման համակարգ է»: Սարքը տեղադրվում է թափքի վրա եւ իրենից ներկայացնում լազերային ճառագայթներ արձակող սարքավորում: Համակարգն ունի աղբի հայտնաբերման սխեմա, որը պարզում է՝ արդյո՞ք աղտոտվել է ապակյա մակերեսը:
Աղտոտում հայտնաբերելիս համակարգը կուղղի դիմապակու մակերեսին զուգահեռ ճառագայթ, որը բառացիորեն կայրի աղտոտվածությունը:
Լրագրողները նշել են, որ պատենտը վաճառվել է 2019 թվականի մայիսի 10-ին, սակայն հայտադիմումը գրանցվել է միայն 2021 թվականի սեպտեմբերին: