Մասնագետները համոզում են NASA հարվածային զոնդը չկոտրել երկնաքարի վրա
NASA-ն մտադիր է փոխել մեր մոլորակի համար վտանգ ներկայացնող երկնաքարերի խմբի թռիչքի հետագիծն այս տարվա նոյեմբերի 24-ին, սակայն փորձագետները խորհուրդ են տալիս տիեզերական գործակալությանը տեղափոխել DART հարվածային զոնդի արձակումն անորոշ ժամանակով, հաղորդում է Planet Today-ը:
Մասնագետների մտավախությունները կապված են երկնաքարի հնարավոր քաոտիկ վարքի հետ: NASA-ն որոշել է ուղարկել 350 կիլոմետրանոց զոնդը երկնաքարի հետ բախման համար շտկված հետագծով, սակայն այդ երկնաքարի վարքը հաշվի չի առնվել:
DART զոնդը պետք է հարվածի փոքր երկնաքարի կենտրոնին, ինչը կհանգեցնի ուղղության աննշան փոփոխության, որը բավարար է, որպեսզի այն հեռացվի Երկրից, սակայն, գիտնականների խոսքով, երկնաքարը կսկսի տատանվել եւ կհայտնվի քաոսային վիճակում:
Երկնաքարի անկանոն շարժը կարող է հանգեցնել որոշ խնդիրների: Նախ դա կբարդացնի EKA տիեզերական սարքերի վայրէջքը: Այնուհետեւ երկնաքարի քաոսային շարժումը կարող է խոչընդոտել վտանգավոր տիեզերական մարմնի հետագիծը շտկելու ապագա փորձերին: