Հրանտ Մաթևոսյան «Աշնան արև». հայտնի խոսքեր
► Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում ….
► Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…
► Ապրուստի գլուխն էլ հողեմ, կարևորը մարդուս առողջությունն է և ուրախությունը, քանզի մարդս ծաղիկ չի, մի անգամ է լինում ու, էս մե՛ծ հավիտենականության մեջ, էլ չի՛ լինում, չի՛ կրկնվում…
► Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու…
► Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…
► Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…
► ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա համար էլ նորերն են առաջանում…
► Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում…
► Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ…