Լիբանանում բերման է ենթարկվել ահաբեկիչը, որն առեւանգել էր միանձնուհիներին 2013 թվականին
Լիբանանի բանակը ձերբակալել է ահաբեկիչ Աբու Ինադին, որը համարվում է 2013 թվականին Սիրիայի Մաալուլա քաղաքի հին վանքից միանձնուհիների առեւանգման կազմակերպիչը:
Բերման ենթարկելու ժամանակ կատարված խուզարկության արդյունքում ահաբեկչից առգրավվել է հեռադիտակ, չորս բջջային հեռախոս, երեք տեսախցիկ, օտարերկրյա տարադրամ եւ ծայրահեղական գրքույկներ: Զենք եւ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:
Հին Մաալուլայում վանքից 13 միանձնուհի մայրապետ Պելագեյայի հետ ազատ է արձակվել 2014 թվականի մարտին. նրանք 103 օր անցկացրել էին «Ջեբխաթ ան Նուսրայի» ահաբեկիչներին մոտ գերության մեջ: Պատանդները փոխանակվել են Սիրիայի եւ Լիբանանի բանտերում գտնվող կանանց հետ, որոնք կապված էին իսլամիստական արմատականների հետ: