Սննդաբանը նշել է, թե ինչպես ցուրտ եղանակին ամրապնդել իմունիտետը
Սննդաբան և բժշկական գիտությունների թեկնածու Ռիմմա Մոյսենկոն ասել է, որ իմունիտետն աշնանը կարելի է ամրապնդել կարկադե թեյի օգնությամբ:
Նա նշել է, որ աշնանը եղանակի ցրտելու պատճառով նույնիսկ կոփված օրգանիզմը դառնում է ավելի խոցելի վարակների նկատմամբ: Ըստ սննդաբանի՝ կարկադեն պարունակում է անտոցիաններ, որոնք բարձր կենսաբանական ակտիվությամբ օրգանական միացություններ են: Նրանք օգնում են ամրապնդելու մարդու իմունիտետը: Բացի այդ, կարկադեն օգնում է օրգանիզմին ավելի ակտիվ կերպով ազատվելու տոքսիններից:
«Մենք բարձրացնում ենք օրգանիզմի իմունային պատասխանը կարկադեում պարունակվող անտոցիաններով, որոնք որոշում են հենց թեյի գույնը: Դրա գործածումն իմունային համակարգը դարձնում է դիմացկուն տարբեր հիվանդությունների նկատմամբ», – սեպտեմբերի 3 -ին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է Մոյսենկոն: