Ջեյ Լոն, Dolce & Gabbana-ի շքեղ զգեստով, զբոսնել է վենետիկյան գոնդոլով (լուսանկարներ)
Երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն այս օրերին գտնվում է իտալական Վենետիկ քաղաքում, որտեղ զբոսնել է հանրահայտ գոնդոլով:
Ինչպես գրում է pagesix.com-ը, 52-ամյա աստղն անզուգական տեսք է ունեցել՝ կրելով Dolce & Gabbana նորաձևության տան ստեղծած շքեղ զգեստներից մեկը:
Հատկանշական է, որ զգեստի վրա պատկերված են վենետիկյան գեղեցիկ տեսարաններ: