Հունաստանում ավելի քան 15 000 մարդ բողոքի է դուրս եկել՝ ընդդեմ պարտադիր պատվաստման. ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ (լուսանկարներ)
Հունաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել հազարավոր ցուցարարների դեմ, որոնք բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Covid-19-ի պատրտադիր պատվաստումների, գրում է Daily Mail-ը:
Ըստ իշխանությունների՝ ցուցարարները երկրի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Սալոնիկում, պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, մինչդեռ իրավապահները նրանց թույլ չեն տվել ներխուժել այն տարածք, որտեղ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պետք է ելույթ ունենար:
Ըստ պաշտոնական տվյալների՝ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 15 000 մարդ՝ բողոքելով կորոնավիրուսի դեմ պայքարի ու պարտադիր պատվաստման որոշման դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները բախվել են ոստիկանության հետ՝ ճայթուկներ և քարեր նետելով նրանց ուղղությամբ: