Իրանը ՄԱԳԱՏԷ-ին կրկին թույլ է տվել օգտագործել միջուկային օբյեկտների տեսախցիկները
Իրանը դարձյալ թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ին երկրի միջուկային օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ունենալ, ինչի մասին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ էսլամին, գրում է vz.ru-ն:
«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլատրվում է օգտագործել սարքավորումները (տեսախցիկներ՝ Խմբ.) և փոխարինել կրիչները, որոնք կպահվեն ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության համատեղ կնիքի ներքո՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում», - ասված է հայտարարության մեջ:
Մայիսի վերջում ՄԱԳԱՏԷ-ն ու Իրանը երեք ամսով երկարաձգել են իրանյան միջուկային օբյեկտների մոնիթորինգի մասին ժամանակավոր պայմանավորվածությունը: Սակայն Իրանը դադարեցրել է ՄԱԳԱՏէ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրի արձանագրության գործողությունը, որից հետո գործակալությունը զրկվել է հսկողության տեսախցիկների հասանելիությունից իրանյան միջուկային օբյեկտներում: Թեհրանում հայտարարել են, որ տեսախցիկներից ստացված տեղեկատվությունը կջնջվի երեք ամիս անց, եթե ԱՄՆ-ն չեղարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցները: